Գիշերը անհայտ անձը կամ անձինք այրել են Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղադրված արագաչափը


13:34 , 9 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գիշերը անհայտ անձը կամ անձինք այրել են Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին արդեն տեղեկացրել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին, որտեղից էլ տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ