«Ռեալ»-ը կյանքի կկոչի երկրպագուների երազանքները. Պերես


13:19 , 9 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմի համար չկան անիրագործելի խնդիրներ: Պերեսը նշել է, որ «արքայական ակումբ»-ի կազմում հզոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր կարող են իրագործել իրենց նպատակները:

«Մեր թիմը կյանքի կկոչի երկրպագուների երազանքները: «Ռեալ»-ի կազմում ընդգրկված են անհավանական ֆուտբոլիստներ, ովքեր գիտակցում են մարտահրավերների նշանակությունը: 

Ես վստահ եմ, որ մեր թիմի ֆուտբոլիստները դեռ կուրախացնեն երկրպագուներին իրենց աշխատանքով, տաղանդով և նվիրվածությամբ: Մեզ համար գոյություն չունեն խնդիրներ և նպատակներ, որոնք հնարավոր չէ իրականացնել»,-ասել է Պերեսը: