11:26 , 9 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: