Այրվել է ավտոմեքենա


10:30 , 9 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 06.12-ին, ահազանգ է ստացվել, որ Ամրակից Գարգառ միջհամայնքային ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.40-ին:

Այրվել է «ԳԱԶ2410» մակնիշի 14 ՕԼ 258 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ: