«Հայկական ժամանակ». Արհեստական լարվածություն Արարատում. մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ են տարվել


08:55 , 9 նոյեմբեր, 2013

«Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ։ Արարատցիները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում արհեստական լարվածություն է ստեղծված։ Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցակագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։