Երեք մատի կոմբինացիա`ուղեվարձի թանկացման ձեր պահանջներին...


02:58 , 9 նոյեմբեր, 2013

Ես համաձայն եմ, որ ուղեվարձը թանկանա մի պայմանով. բոլոր երթուղինները 259 համարի գծում աշխատող ավտոբուսներով փոխարինելուց և կանխիկ մուծումը վերացնելուց հետո միայն: Ավտոբուսների փոխարինելը կարիք չունեմ բացատրելու` ինչու, այ իսկ կանխիկի վերացումը կստիպի գծատերերին կոկորդիլոսի արցունք թափելու փոխարեն ստիպված իրական թվերը ցույց տալ իրենց եկամուտների: Ու էդ լոլոները, թե թանկացնենք, որ դա անենք, պատմեք ձեր թոռնիկներին, որ գիշերը տենց բարի երազներ տեսնեն, սկզբից արեք հետո թանկացրեք, ոչ թե մեր հաշվին...Ու, քանի որ հաստատ երկու պայմաններից ոչ մեկն էլ գծատերերին ձեռք չի տա, ուրեմն երեք մատի կոմբինացիա ձեր թանկացման պահանջներին...