05:41 , 9 նոյեմբեր, 2013Քայլում եմ, քայլում
Առանց հանգրվան,
Ճամփան իմ կարծես հարթ է ու սահուն,
Բայց ես չգիտեմ
Իմ ոտքերի տակ,
Հողն ինձ չի՞ խաբում, դավեր չի՞ սադրում...
Նայում եմ շուրջս
Խաղաղ է, անդորր,
Լուսինն է ինձ հետ միայն փողոցում,
Բայց տագնապում եմ՝
Այդ աղոտ լույսով
Գիշերը դարձյալ ինձ ո՞ւր է տանում...
Քայլում եմ, քայլում
Առանց հանգրվան,
Հանկարծ ես հեռվից ձայներ եմ լսում,
Հրավիրո՞ւմ են,
Թե՞ ինձ սպառնում,
Ինչո՞ւ է հույսն իմ այսքան երերուն...
Ավիկ Դերենց