23:30 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Marie Claire ամսագրի դեկտեմբերյան համարը զարդարել է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը:
Հատուկ ամսագրի նոր համարի համար Սքարլեթը հարցազրույց է տվել, որտեղ պատմել է իր և 30-ամյա ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակի հարաբերությունների մասին:
«Եթե ես իմանայի, որ իմ ընկերը պոռնո է դիտում, ես կզարմանայի: Դա տարօրինակ կլիներ: Ի դեպ, կարծում եմ, որ պոռնոն կարող է հետաքրքիր լինել: Այն դիտելը երբեմն օգտակար է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Ոչ մի վատ բան չկա երբեմն զուգընկերոջդ հետ մեծերի համար ֆիլմ դիտելու մեջ»,- ասել է դերասանուհին: