Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց


22:02 , 8 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:

Այս պահի դրությամբ արդեն ավարտվել է Վլադիմիր Պետկով - Գաբրիել Սարգսյան պարտիան և գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ են Վեսելին Տոպալով - Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան - Կրասիմիր Ռուսև ու Տիգրան Պետրոսյան - Պետեր Արնաուդով պարտիաները: