«Մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել». Մհեր Մկրտչյան


23:57 , 8 նոյեմբեր, 2013

Մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն նույնքան տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ անիմաստ ծիծաղում է: Հանդիսատեսն անմիջապես կզգա կեղծ լացն էլ, կեղծ ծիծաղն էլ: Որպեսզի քո դերում կերպարին, այսպես ասած, լացացնես, դու պիտի դիտողին նախապատրաստես նրա այդ լացին` նախապտրաստես իրավիճակի ազդեցություններով, հոգեկան ապրումներով, էլ չգիտեմ ինչով, նոր միայն բերես-հասցնես լացելուն:Թե չէ, մի տեսակ անհարմար վիճակի մեջ է ընկնում դերասանը: Նույն անհարմար վիճակի մեջ է ընկնում նաեւ անտեղի ծիծաղեցնողը: Ես չեմ ընդունում անտեղի ծիծաղեցնելն էլ, անտեղի ծիծաղելն էլ: