Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի սկզբին


21:31 , 8 նոյեմբեր, 2013

Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի սկզբինPanorama.am-ը գրում է.

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի փետրվարին կամ մարտին, որին կհետևի նախագահական ընտրությունները, հայտարարել է ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին: 

Նախարարը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը՝ «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, դեռ օրինական է գործում Եգիպտոսում և ազատ է ընտրություններին մասնակցելու հարցում: 

Ըստ նրա՝ նախագահական ընտրությունների ամսաթիվը կհստակեցվի գարնան վերջ, և ամենայն հավանականությամբ տեղի կունենա ամռանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ