Ոստիկանություն. Զինծառայողները ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել


19:53 , 8 նոյեմբեր, 2013

Ոստիկանություն. Զինծառայողները ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցելPanorama.am-ը գրում է.

Ոստիկանությունը տարածել է պարզաբանում, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի` Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին:

«Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ