19:47 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի երկրի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ներկայիս ղեկավար Օթար Պարցխվալաձեն՝ հաղորդում է Gazeta.ru-ն:
Այս տեղեկատվությունն այսօր հաստատել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին, ով ներկայում ղեկավարում է ՆԳՆ-ն:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին: Նա պաշտոնից կհեռանա նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո:
Վրաստանի ապագա վարչապետը համոզված է, որ Պարցխվալաձեն կլինի «արդյունավետ գլխավոր դատախազ»: