Արարատի ՀՀԿ-ական թեկնածու. Մեր թիմն ի զորու է իրականացնել այն բոլոր աշխատանքները, որոնք ձեզ ներկայացվել է


19:23 , 8 նոյեմբեր, 2013

Արարատի ՀՀԿ-ական թեկնածու. Մեր թիմն ի զորու է իրականացնել այն բոլոր աշխատանքները, որոնք ձեզ ներկայացվել էPanorama.am-ը գրում է.

Արարատում այսօր քարոզարշավի վերջին օրն է: Բնակիչների հետ նախ հանդիպեց ՀՀԿ-ական թեկնածուն` Հայկ Հայկյանը: Ի դեպ, հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, նորանշանակ մարզպետն ու պատգամավորներ:

«Ես Արարատ քաղաքում մեծցել եմ, նրա հետ է կապված իմ ապագան: Այստեղ եմ ես աշխատելու և արարելու»,-ասաց Հայկյանը:
Քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց իր առաջադրման նպատակները` ստեղծել նպաստավոր այնպիսի պայմաններ քաղաքի բնակիչների համար, ինչպիսին յուրաքանչյուրն ուզում է ստեղծել իր ընտանիքում:

«Դուք տեսնում եք, որ իմ շուրջը կանգնած են մարդիկ, ովքեր հմուտ են, գրագետ են, աշխատանքային փորձ ու մեծ կենսագրություն ունեն: Միաժամանակ մեր թիմն ի զորու է իրականացնել այն բոլոր աշխատանքները, որոնք ձեզ է ներկայացվել բակային հանդիպումների ընթացքում»,-ասաց ՀՀԿ-ական թեկնածուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ