««Բորուսիան» աշխարհի լավագույն թիմերից է». Գվարդիոլա


19:17 , 8 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր հիացմունքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:

Մյունխենյան ակումբի մարզիչը նշել է, որ իր թիմի համար հեշտ չի լինելու դորտմունդցիներին հաղթել Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում կայանալիք հանդիպմանը:

«Ներկայումս «Բորուսիան» աշխարհի լավագույն թիմերից է: Նրանց դաշտում հաղթանակ տոնելը մեզ համար մարտահրավեր է: Կարծում եմ, որ «Բավարիան» դեռևս պետք է բարելավի իր խաղը, որպեսզի հաղթի ազգային առաջնությունում»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը: