Ռոնալդուն պատրաստ է «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին


20:51 , 8 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել «արքայական ակումբ»-ի երեկվա մարզումը` սրունքաթաթի ցավերի պատճառով, սակայն բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ լուրջ վնասվածք չկա:

Նշենք, որ «Ռեալ Սեսյեդադ»-ի դեմ խաղը բաց կթողնի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն, ով չի ընդգրկվել «արքայական ակումբ»-ի հայտացուցակում: