Սպասելու համար ժամանակ չկա...


21:23 , 8 նոյեմբեր, 2013

Սպասելու համար ժամանակ չկա։ Ժամանակը չի սպասում։ Ապրելու համար ժամանակ կա։ Ժամանակը չեն գտնում։ Մեռնելու համար ժամանակ պետք չի։ Ժամանակը չի մեռնում։ Ծնվելու համար ժամանակ է պետք։ Ժամանակը կյանք է։ Ժամանակը տերն է։ Քաղաքում ժամանակ չի մնացել։ Ժամանակն ու մարդը բնավորությամբ տեղերով փոխվել են։ Նրանք լուռ սպասում են։ Լռությունը ժամանակի ձայնն է։