Ուղեւորափոխադրողները սպառնում են քաղաքապետարանին եւ ուղեւորներին


18:39 , 8 նոյեմբեր, 2013

Ուղեւորափոխադրողները սպառնում են քաղաքապետարանին եւ ուղեւորներինYerkir.am-ը գրում է.

Աստված չանի, որ քաղաքապետարանը չորրորդ օրվա ընթացքում չբավարարի մեր պահանջները, շատ վատ բան կլինի քաղաքապետարանի գլխին, կլինի` կտեսնեք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպառնալիք հնչեցրեցին ուղևորափոխադրող կազմակերպությունների ղեկավարները, որոնք բողոք-նամակով դիմել են քաղաքապետարանին` պահանջելով բավարարել իրենց պահանջները:

Նրանք հայտարարեցին, որ 100 դրամ սակագնով հնարավոր չէ նախապատրաստվել ձմռանը, փոխել անվադողերը, իսկ նման ձևով ուղեւորափոխադրում իրականացնելը հավասար է մարդասպանության, հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Նախաձեռնել են ստորագրահավաք` տրասպորտի սակագնի բարձրացման պահանջով, և 62 ուղևորափոխադրող ընկերություններից 57-ը ստորագրել են բաց նամակը:

Ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով` անցյալ անգամ ակտիվիստները աղմուկ բարձրացրեցին, ու քաղաքապետը կասեցրեց տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելը: Իսկ տրանսպորտի գինը չբարձրացնելու դեպքում օրինական կարգով գծատերերը կհրաժարվեն սպասարկել մարդկանց:

Հարցին, թե ի՞նչ սակագնով են պատրաստ աշխատել, գծատերերից մեկը նշեց` 200 դրամ, մյուսը` 139 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ