18:32 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց ընկերների հետ կազմակերպել էր ակցիա՝ ի պաշտպանություն հոր և ձերբակալված մյուս ակտիվիստների:
Երեխաները եկել էին՝ «Սա դեռ Շանթն էր, Կայծակը մենք ենք», «Դու հերոս ես, Վարդան Վարդանյան», «Армения без Путина» և այլ պաստառներով:
Շահեն Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ազատ են արձակել բերման ենթարկելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ի առավոտյան, սակայն բերման ենթարկելու ճանապարհին ոստիկաններն իրեն ծեծել ու հայհոյել են:
Նա կարծում է, որ ընկերների հետ պայքարի դուրս գալով՝ կկարողանա հասնել նրան, որ հորը և նրա ընկերներին ազատ կարձակեն:
Նշենք նաև, որ ակցիայի ժամանակ Շանթ Հարությունյանին և ևս երկու մարդու դուրս բերեցին վարչության շենքից՝ նստեցնելով ոստիկանական մեքենան, բայց թե ուր տարան՝ հայտնի չէ:
Մանրամասները դիտեք տեսանյութում: