18:26 , 8 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիան խախտում է մարդու իրավունքները՝ ստիպելով Wikileaks կազմակերպության հիմնադրին մնալ Էկվադորի դեսպանատանը։ Նման կարծիք է հայտնել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին։
«Իրավիճակը բրիտանական իշխանությունների ձեռքում է։ Եթե անհրաժեշտ է, որ Ասանժը մնա դեսպանատանը 30 տարի, նա կմնա այնտեղ 30 տարի, սակայն Լոնդոնի նման վերաբերմունքը մարդու իրավունքների խախտում է»,-ընդգծել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ Ասանժը կարող է ապաստան փնտրել ցանկացած այլ երկրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ