18:02 , 8 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Կանադահայերը Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի հետ (CMHR) հուշագիր են ստորագրել ՝ մարդու իրավունքների ոտնահարումների պայքարի դեմ որպես միջոց ընտրելով Հայոց ցեղասպանության մասին լուսաբանումը: Այս մասին տեղեկացնում է «Winnipeg Free Press» պարբերականը:
«Դա նշանակում է, որ հայ-կանադական մշակութային խումբը կաշխատի թանգարանի անձնակազմի հետ՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու ուղղությամբ գիտելիքներ և փորձ փոխանակելու, կրթական ծրագրեր զարգացնելու և ցուցահանդեսներ անցակցնելու համար:
Առաջին Աշխարհամարտի ընթացքում և հետո, Օսմանյան կայսրության վերջնական գործողությունը եղել է Թուրքիայում ապրող հայերի ոչնչացումը: Նրանցից կես միլիոնը կարողացել է փախչել դեպի արտասահմանյան երկրներ, սակայն մնացած մեկ ու կես միլիոն հայերը սպանվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ