17:44 , 8 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի ժամանակ ոստիկանության հետ բախմանհետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից Շանթ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Հայկ Հարությունյանի, Դավիթ Մկրտչյանի , Սևակ Մնացականյանի Սևակ,Արեգ Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի բախման հետևանքով բերման ենթարկված 38 քաղաքացիներից այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 8–ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ