ՌԴ ԱԳՆ–ն Գրիգորի Լեպսին հետ է պահում արտասահման այցելություններից


17:14 , 8 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարարությունը երգիչ Գրիգորի Լեպսին խորհուրդ է տվել սեփական շրջագայությունները ծրագրելիս հաշվի առնելով «միջազգային ենթատեքստը»:

Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հղում անելով Պետդումայում տեղեկատվական քաղաքականության և կապի թեմայով նիստի ժամանակ ԱԳՆ օմբուդսմեն Կոնստանտին Դոլգովի խոսքերին։

Դիվանագետը հիշեցրել է, որ ԱԳՆ–ի կայքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ներկայացված է զգուշացումը, որտեղ նշված են անձինք, ում ամերիկյան կողմը կարող է պահանջներ ներկայացնել։ Նրանց կոչ է արվում զերծ մնալ այն երկրներ այցելելուց, որոնք ԱՄՆ–ի հետ արտաքսման պայմանագիր ունեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ