Forbes ամսագիրը կհրատարակվի Հայաստանում


17:08 , 8 նոյեմբեր, 2013

 Forbes ամսագիրը կհրատարակվի Հայաստանում Panorama.am-ը գրում է.

Հայաստանյան մեդիա գործընկերների հետ համատեղ շուտով Հայաստանում կհրատարակվի Forbes ամսագրի հայալեզու տարբերակը: Այս մասին ասված է ամսագրի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում   Talking Biz Newsգործակալությունը: 

Forbes-ի հայալեզու հրատարակությունը` որպես Հայաստանում առաջին միջազգային բիզնես ամսագիր, արդեն նոյեմբեր ամսից հասանելի կլինի հայաստանյան կրպակներում: 

Ինչպես տեղեկացնում է կայքը` միզագային բիզնես ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Գագիկ Եղիազարյանը: Վերջինս Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և միաժամանակ փորձված ձեռնարկատեր, ով նախկինում ևս զբաղեցրել է նմանատիպ բարձր պաշտոններ թե´ պետական և թե´ միջազգային մեծ ու փոքր ընկերություններում, ինչպիսիք են «Արթուր Անդերսոն», «Հայկական զարգացման գործակալություն» և «Զանգի լայֆքոմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ