5 անհավանական տարբերակ, որոնց միջոցով շները կարող են կարդալ մեր մտքերը


22:30 , 8 նոյեմբեր, 2013

Բոլոր նրանք, ովքեր շուն ունեն, պնդում են, որ իրենց շները շատ խելացի են և կարող են կատարել բոլոր հրամանները՝ նստել, պառկել, պտույտ տալ, մահացած ձևանալ: Տերերը կասկած չունեն, որ իրենց չորքոտանի ընկերները բանականություն ունեն: Որոշակի կենդանական տեսակներ պատկերացում ունեն ինչ-որ բաների մասին և դրանք նրանց համար կարող են արժեքավոր լինեն: Սակայն որոշակի ունակություններ տարբերում են շներին այլ կենդանիներից: 

1. Շները կարող են կարեկցել


Երբ մենք վատ տրամադրություն ենք ունենում, շները զգում են դա և պատասխան ռեակցիա են տալիս՝ թափահարում են պոչը, գլուխը մի կողմի վրա են թեքում և սկսում եմ լիզել: Դա կարեկցանքի ձև է: Ահա թե ինչու, շներին կարելի է լավ «թերապևտներ համարել»: Նրանք կարող են լսել, չընդհատել, ամենուրեք հետևել Ձեզ: Նրանք կարող են կարդալ մեր զգացմունքները, բայց ինչպե՞ս:

Պարզվում է, որ կապ չունի, թե մենք աջլիկ ենք, թե ձախլիկ, մեր զգացմունքներն արտահայտվում են դեմքի աջ կողմում: Երբ մենք նայում ենք միմյանց, ապա գնահատում ենք սպասվելիք գործողությունները` կողմնորոշվելով դեմքի հենց աջ կեսի վրա: Այդպես են անում նաև շները:


2. Շները հասկանում են, որ մեր վիզուալ ընկալումը տարբերվում է իրենց սեփականից


Գիտնականները որոշել են դա ստուգել և նստեցրել են շանը և մարդուն սենյակի երկու կողմերում՝ նրանց միջև տեղադրելով երկու միանման խաղալիքներ: Ապա գիտնականները խաղալիքներից մեկը մարդուց թաքցրել են թափանցիկ պատնեշով, իսկ մյուսը` ոչ թափանցիկով: Երբ մարդը հրամայեց շանը բերել խաղալիքը,  շունը վերցրեց և բերեց այն մեկը, որը փակված էր ոչ թափանցիկ պատնեշով, այսինքն այն, որը մարդը կարող էր տեսնել: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ մինչև մարդը մեջքով թեքվեց դեպի խաղալիքները և դրանից հետո շունը մե»կ բերում էր թափանցիկ պատնեշի ետևի խաղալիքը, մե»կ մյուսը:

Շները հոտերով են կողմնորոշվում, և նույնիսկ դա իրենց օգտին են օգտագործում: Օրինակ, շունը չի ուտի այն ուտելիքը, որը Դուք նրան թույլ չեք տվել, մինչև որ Դուք չնայեք նրա վրա:


3. Շները կարծում են, որ Դուք գիտեք ինչ-որ բան, որը նրանք չգիտեն


Մինչ մարդը հաճույքով է ուտում իր ուտելիքը, շունը միշտ կցանկանա համտեսել այն: Շները ցանկանում են ուտել մեր ուտելիքն այն պատճառով, որ վստահում են մեզ և գիտեն, որ այն, ինչ մենք ուտում ենք, պետք է շատ համեղ լինի:

Գիտնականներն ապացուցել են, որ եթե շան դիմաց դնես երկու ափսե, ապա նա կուտի այն մեկից, որից որոշ ժամանակ մարդիկ են կերել և հաճույք են արտահայտել: Իսկ եթե Դուք որևէ ուտելիքի հանդեպ տհաճ զգացողություններ արտահայտեք, ապա Ձեր շանն այն նույնպես հետաքրքիր չի լինի:


4. Շները հասկանում են մատնանշումները


Շներն, այսքան տարի մարդկանց կողքին ապրելով, հասկացել են, որ մարդիկ այլ կերպ են աշխարհը տեսնում և, նրանց տեսանկյունը միշտ ճիշտ է և արժանի է վստահության: Այդ պատճառով, երբ մենք ինչ-որ առարկայի մատնացույց ենք անում, շունն անկասկած կհասկանա, թե իր տերն ինչ նկատի ուներ:

Շներն այնքան զգայուն են մեր ուղղորդող նշաններին, որ անգամ կարող են հասկանալ մեր մտադրությունները, նույնիսկ եթե մենք որևէ առարկայի մատնացույց չենք արել: Սկզբում գրավեք Ձեր շան ուշադրությունն, ապա ուշադիր նայեք ինչ-որ մի օբյեկտի: Դա բավական կլինի, որպեսզի շունը հասկանա, թե որ օբյեկտի մասին եք մտածում:


5. Շները հասկանում են արդարությունը

5 невероятных способов, которыми собаки могут читать ваши мысли

Մի շարք հետազոտություններ պարզել են, որ շները կարող են խանդել: Հետազոտողները ստիպում էին շներին տարբեր հնարքներ կատարել, ընդ որում յուրաքանչյուր հնարքից հետո շներից մեկին մի ինչ-որ համեղ ուտելիք էին տալիս, իսկ մյուսին` ոչ: Ի վերջո երկրորդ դադարեց ենթարկվել հրահանգներին: Հետաքրքիր է, չէ՞: Սակայն դա ապացուցում է, որ շները հասկանում են արդարությունը, այլ ոչ թե խանդում են: Բացի այդ, շների մոտ նույնպես արտադրվում է այն նույն հորմոնն ինչ որ մարդկանց մոտ խանդելու ժամանակ, և կարելի է հետևություն անել, որ շներն ունակ են խանդելու: