16:56 , 8 նոյեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Եղանակային ցանկացած փոփոխություն թողնում է իր ազդեցությունը մարդու ինքնազգացողության վրա։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում քնելուց առաջ խմել մեկ բաժակ տաք կաթ։
Եղանակային տատանումների ժամանակ խոցելի խմբում են հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ: Քամոտ եղանակը վտանգավոր է հոդերի համար, ինչը կարող է ցավեր առաջացնել; Առավոտյան հոդերի համար վարժությունները կապահովեն լավ տրամադրություն և ինքնազգացողություն։ Պառկած վիճակում կարելի է կատարել մի շարք վարժություններ՝ օրինակ դաստակների պտույտներ, ոտքերով «հեծանիվ», որոնք թույլ կտան նաև ճնշումը կարգավորել։
Ամպամած, քամոտ, տեղումներով լի տաք եղանակը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել զարկերակային ճնշում ունեցող մարդկանց համար։ Կարող են սրվել ցավերը նաև միգրենով տառապող մարդկանց մոտ։ Ինչքան էլ, որ զարմանալի է, սակայն ցածր ճնշումը ազդում է նաև մեր աղիքային տրակտի վրա՝ առաջացնելով գազարտադրություն։ Այդ պատճառով այս շրջանում աշխատե՛ք չչարաշահել ճարպոտ սնունդը։
Հիպոտոնիկները այս շրջանում կարող են առավոտյան կոնտրաստային կամ սառը ցնցուղ ընդունել, ինչը կակտիվացնի հոդերի աշխատանքը։ Նաև պետք է շատ ջուր օգտագործել և հագենալ քնից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ