16:57 , 8 նոյեմբեր, 2013Շատ մարդիկ տիեզերքի մասին թյուրըմբռնումներ ունեն, և անկեղծ ասած, իրականում իսկապես դժվար է միանշանակ պատկերացում կազմել տիեզերքի մասին այն դեպքում, երբ ինքդ քո աչքերով ոչինչ չես տեսել ու մանրամասն չես ուսումնասիրել: Այս հոդվածում փորձել ենք առանձնացնել 10 տարածված թյուրըմբռնում տիեզերքի մասին ու պարզաբանել դրանք:
10 Մարդիկ պայթում են տիեզերքում

Թերևս ամենատարածված թյուրըմբռնումներից է այն, որ մենք կարող ենք պայթել, եթե առանց տիեզերական համազգեստի հայտնվենք տիեզերքի անծայրածիր անօդ տարածության մեջ: Այս պնդման մեջ տրամաբանությունը այն է, որ եթե անօդ միջավայրում ես, ապա չկան ճնշումներ, հետևաբար մենք կարող ենք ուղղակի փքվել ու պայթելով, ինչպես փուչիկը, թռչել ինչ-որ ուղղությամբ: Սակայն դուք երևի կզարմանաք իմանալով, որ մարդիկ շատ ավելի ճկուն են, քան փուչիկները: Մեր մարմինը բավականին պինդ է, որպեսզի պայթի: Այն, որ մենք փոքր-ինչ կարող ենք փքվել, դա ճիշտ է, սակայն մեր ոսկորները, մաշկն ու մյուս օրգաններն այնքան էլ փխրուն չեն, որպեսսզի դրանք պայթեն: Իրականում տիեզերական առաքելությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ տիեզերագնացները ենթարկվել են խիստ ցածր ճնշմանը: 1966թ.-ին տիեզերագնացներից մեկը փորձարկում էր իր տիեզերական համազգեստը, երբ այն պատռվում է: Նա կորցրել է իր գիտակցությունը, սակայն չի պայթել ու դրանից հետո ամբողջովին ապաքինվել է:
9 Մարդիկ սառում են տիեզերքի անօդ տարածության մեջ

Այս թյուրըմբռնումը թերևս մարդկանց մոտ առաջացել է ֆիլմերից: Շատ ֆիլմերում կան այնպիսի տեսարաններ, որտեղ տիեզերագնացներից մեկը առանց տիեզերական համազգեստի հանկարծակի հայտնվում է բաց տիեզերքում: Նրանք արագ սառում են, ու սառցե կտորների վերածված, նծայրածիր տարածության մեջ որևէ ուղղությամբ թռչում, եթե ինչ-որ կերպ չեն կարողանում հետ վերադառնալ տիեզերանավ ու փրկվել: Իրականում, սրա հակառակ գործընթացն է տեղի ունենում, եթե դուք առանց տիեզերական պաշտպանիչ համազգեստի հայտվեք տիեզերքում, ապա ոչ թե սառնամանիքը, այլ գերտաքացումը ձեզ կսպառնա:
8 Տիեզերական միջավայրի ազդեցությամբ արյունը եռում է

Այս միֆը ոչ մի կապ չունի այն բանի հետ, որը նկարագրվեց նախորդ կետում, որտեղ նշվում էր, թե ձեր մարմինը գերտաքացում կստանա: Փոխարենը այս թյուրըմբռնումը գալիս է այն փաստից, որ հեղուկի եռման աստիճանը ուղիղ համեմատական է դրա միջավայրի ճնշմանը: Որքան բարձր է ճնշումը, այնքան ավելին է դրա եռման ջերմաստիճանը: Սա այն պատճառով, որ, երբ ճնշումն ավելի փոքր է, հեղուկի համար շատ ավելի հեշտ է փոխվել գազային վիճակի, որպեսզի պահպանվի դրա հեղուկ վիճակը: Այնպես որ, կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր կարծում են, թե տիեզերքի անօդ միջավայրում հեղուկները, այդ թվում նաև արյունը, կարող են եռալ:
Երբ մթնոլորտային ճնշումն այնքան ցածր է իջնում, որ մարմնի ջերմաստիճանից հեղուկները սկսում են եռալ, կոչվում է «Արմսթոնգի սահմանային գիծ»: Խնդիրն այստեղ այն է, որ եթե այլ տեսակ հեղուկներն իսկապես կարող են եռալ տիեզերքում, մարդու արյունը չի եռում: Այնուամենայնիվ, օրգանիզմի այլ հեղուկները, այնպիսիք, որոնք կան աչքերում ու բերանում`կեռան: 10-րդ կետում նշված մարդն, ում համազգեստը պատռվել էր, պատմել է, թե իր թուքը հենց լեզվի վրա եռում էր: Եռման գործընթացը, սակայն, չի արտացոլվում այրման զգացումով: Այն ավելի շուտ չորանալու զգացում է առաջացնում: Սակայն, քանի որ արյունը, ի տարբերություն թքի, փակ համակարգի մեջ է գտնվում, այն չի եռում ու երակներն այն պահպանում են հեղուկ վիճակում:
7 Արեգակի մասին թյուրըմբռնումներ

Տիեզերքն ուսումնասիրելիս առաջին բաներից մեկը, որ սկսում են ուսումնասիրել Արեգակն է: Այն հսկայական հրե գունդ է, որի շուրջ պտտվում են արեգակնային համակարգի մոլորակները և գտնվում է բավական հեռավորության վրա, որպեսզի Երկրին ջերմություն տա ու հրի չմատնի մեզ: Մենք նաև սովորել ենք այն մասին, որ եթե չլիներ Արեգակը, ապա մենք առանց դրա լույսի ու ջերմության երբևէ գոյություն չէինք ունենա: Պետք է սակայն նշել, որ իրականում Արեգակը ամենևին էլ հրե գունդ չէ: Արեգակը հսկայական գազային գունդ է, որը լույս ու էներգիա է արտազատում միջուկային համաձուլվածքի շնորհիվ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ջրածնայի ատոմները միանում են ու փոխակերպվում հելիումի: Այնպես որ, իրականոււմ Արեգակը լույս ու տաքություն է արձակում, սակայն այն հրե գունդ չէ:
6 Սև խոռոչները ձագարաձև կառուցվածք ունեն
Եվս մի թյուրըբռնում, որը ամենայն հավանականությամբ մարդկանց մոտ առաջ է եկել ֆիլմերում ու մուլտֆիլմերում սև խոռոչների մասին նկարահանված տեսարաններից: Իրականում սև խոռոչներն անտեսանելի են, սակայն, որպեսզի ամեն ինչ ավելի պատկերավոր լինի, ֆիլմարտադրողները հանդիսատեսի համար ձագարաձև պտտահողմի տեսքով են ներկայացնում դրանք: Իրականում, սև խոռոչը անտեսանելի ոլորտ է, այն դեպի իրեն է ձգում միայն այն դեպքում, երբ շատ մոտ տարածությամբ ես մոտենում դրան, ինչպես օրինակ պատկերացրեք գրավիտացիոն էներգիայով մոլորակ:
Շարունակելի...