20:11 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պանամայի մաքսային ծառայության աշխատակիցները Մեքսիկայից ժամանած զբոսաշրջիկի անձնական զննության ժամանակ հայտնաբերել են 41,5 հազար դոլար:
Մաքսային ծառայության աշխատակիցների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ կինը «կասկածելի անհանգստություն է ցուցաբերում» ուղեբեռի զննության ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը:
Զննության ժամանակ պարզվել է, որ կինը կանխիկ գումարը փորձել է տեղափոխել պահպանակի մեջ տեղադրած, որն ամրացված է եղել նրա մարմնի ինտիմ մասում:
Մեքսիկուհին ձերբակալվել է: