16:19 , 8 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Եվրոպական քաղաքների շրջանում երկրորդ տարին անընդմեջ Մոսկվան առաջին տեղն է զբաղեցնում ճանապարհների ծանրաբեռնվածությամբ: Տվյալները ներկայացրել են TomTom ընկերության մասնագետները: Այն զբաղվում է նավիգացիոն համակարգերի արտադրությամբ եւ քարտեզների պատրաստմամբ: Մոսկվային հաջորդում են Ստամբուլը եւ Վարշավան: Տասնյակում են նաեւ Պալերմոն, Մարսելը, Հռոմը, Փարիզը, Ստոքհոլմը, Բրյուսելը եւ Լիոնը:
Մոսկվայում տրանսպորտային ծանրաբեռնվածությունը միջին կազմում է 65%: Առավոտյան ժամերին այն հասնում է 114%-ի, իսկ երեկոյան՝ 133%-ի: Մոսկվացի վարորդը տարեկան 127 ժամ է անցկացնում խցանումների մեջ: