Ինչպե՞ս փայլեցնել խոհանոցի և լոգարանի սալիկները տնային պայմաններում


17:00 , 8 նոյեմբեր, 2013

Ուզո՞ւմ եք, որ խոհանոցի և լոգասենյակի սալիկները փայլեն մաքրությունից: Այդ դեպքում պատրաստում ենք այս մաքրող միջոցը:

Բաղադրությունը`

0.5 բաժակ օճառի փոշի

1 բաժակ կավիճ

1 բաժակ սոդա

1 թեյի գդալ էվկալիպտի եթերային յուղ

 

1. Մանր քերեք սովորական կամ տնտեսական օճառը, որպեսզի ստացվի 0.5 բաժակ օճառի փոշի:

2. Խառնեք ստացված զանգվածը մեկական բաժակ սոդայի և կավիճի հետ:

3. Ավելացրեք էվկալիպտի եթերային յուղը:

4. Ստացված զանգվածքը տեղափոխեք լավ փակվող տարրայի մեջ: Պահեք մեկ շաբաթ: Ապա մաքրեք դրանով սալիկները:

5. Մաքրող միջոցը մակերեսը քայքայող հատկություն չունի, ուստի դրանով կարող եք մաքրել նաև չժանգոտվող պողպատից խոհանոցային պարագաները: