15:55 , 8 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Շանթ Հարությունյանի թիկունքում կանգնած են արևմուտքից ստացվող գրանտներով ֆինանսավորվող ուժերը: Անդրադառնալով նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած զարգացումներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Շանթ Հարությունյանի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում էին չեղած տեղից կոնֆլիկտ ստեղծել, ապակայունացնել երկիրը: Դրանք այն ուժերն են, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից ստացվող գրանտներով, որոնց գործունեությունը ծավալվում է մեր բանակի, ընտանիքի, եկեղեցու, մեր պետության դեմ: Անուններ չեմ կարող տալ, դրանք մի քանի հարյուր հոգի են»,- նշեց Հ. Բաբուխանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ