15:49 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գնում է.
ԱՄՆ դեղամիջոցների ու սննդամթերքի վերահսկողության գործակալությունը (FDA) կտրուկ փոխել է իր քաղաքականությունը տրանս-ճարպերի նկատմամբ՝ հայտարարելով դրանց՝ մարդու օրգանիզմի վրա վնասակարության մասին, գրում է The Wall Street Journal-ը:
Դա կարող է հանգեցնել տրանս-ճարպերի օգտագործման արգելքի:
«ԱՄՆ-ում վնասակար արհեստական տրանս-ճարպերի օգտագործումը նվազել է վերջին տասնամյակում, սակայն դեռ զգալի է»,- գրում էWSJ-ը:
Տրանս-ճարպերից հրաժարումը կարող է կանխել տարեկան 7 հազար մահվան դեպք:
Ավելի վաղ տրանս-ճարպերի վտանգավորության մասին հայտարարել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: