13 խորիմաստ միտք «Փոխարինող ուսուցիչը» ֆիլմից


15:03 , 8 նոյեմբեր, 2013

1. «Ինչպես կարող ես ինքնուրույն երևակայել, եթե բոլոր պատկերները քեզ մշտապես պարտադրվում են»:

2. «Երկակի մտածողություն. երբ գիտակցաբար հավատում ես ստերին` իմանալով, որ դրանք ճիշտ չեն»:

3. «Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երիտասարդներին այնպես առաջնորդելու, որ նրանք երբեք չկոտրվեն, չհանձնվեն ու աննշան չմնան կյանքում, գտնեն իրենց կյանքի իմաստը»:

4. «Մենք բոլորս էլ ինչ-որ բանի կարիք ունենք, որը մեզ կկտրի իրականության բարդություններից ու խճճվածությունից: Ոչ ոք չի ցանկանում մտածել` որտեղից են դրանք գալիս, կամ թե ինչ-որ մեկը դառնալու համար ինչ ջանքեր պետք է թափել, այն ցավի ծովից դուրս գալու համար, որտեղից մենք բոլորս էլ պետք է դուրս գանք»:

5. «Դու կարող ես տեսնել ինձ, բայց ես դատարկ եմ, չկամ»:


6. «Ես ասում եմ այն, ինչ իմ մտքում կա, ինչպես զգում եմ դա: Ես հավատարիմ եմ մնում ինքս ինձ: Ես երիտասարդ եմ, ծեր: Քանի՜ անգամ եմ ես գնվել ու ծախվել: Ես ուժեղ եմ, դիմացկուն ու թույլ, ինչպես և դու»:

7. «Մենք բոլորս էլ խնդիրներ ունենք: Բոլորս էլ միշտ խոչընդոտների ենք առնչվում, մի օր մեզ մոտ լավ է ստացվում հաղթահարել դրանք, մի օր մենք ձախողվում ենք»:

8. «Ուսուցիչ լինելու ամենավատ կողմն այն է, որ ոչ ոք քեզ շնորհակալություն չի հայտնում դրա համար»:

9. «Մեզանից շատերը կարծում են, թե կարող են փոխել աշխարհը, սակայն երբեմն արթնանում ենք ու հասկանում, որ ձախողվել ենք»:


10. -Ուրեմն  քեզ համար իսկապես միևնույն է, թե ինչ են մտածում նրանք քո մասին:

-Երևի ուղղակի ընտելացել եմ դրան:

-Երանի ես էլ այդքան ուժեղ լինեի:

-Դրա համար պետք չէ ուժեղ լինել, պետք է հասկանաս, որ շատ մարդիկ, ցավոք, ինքնագիտակցություն ուղղակի չունեն: Դու պետք է հիշես, որ միշտ ունես երկրորդ ժամանակավոր շրջանը, որը ամեն տարիքում կա:

11. «Չեմ ուզում խոսել անցյալի մասին. մենք տարբեր կերպ ենք այն հիշում»:

12. «Սա մարքեթինգային հոլոքոստ է: ...Ինքներս մեզ պաշտպանելու ու մեր մտածողության մեջ հիմարությունների ներթափանցելու դեմ պայքարելու համար, մենք պետք է սովորենք կարդալ ու խթանել մեր երևակայությունը, զարգանցնել մեր սեփական գիտակցությունը, մեր հավատալիքների համակարգը: Մեր միտքը պաշտպանելու ու գիտակցությունը պահպանելու համար մենք բոլորս ունենք այս կարողությունների կարիքը »:

13. «Մարդկանց պետք է սովորեցնել ծնողներ լինել»:

Դիտեք ֆիլմն առցանց` անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ: