14:49 , 8 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատախազություն նամակ է ուղակել՝ պահանջելով ներկայացնել, թե օրենքի որ հիմքով է կայացվել Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Tert.am-ին այս մասին տեղեկացրեց փաստաբանը և ընդգծեց, որ նամակը ինքը ուղարկել է նոյեմբերի 6-ին՝ այն նույն օրը, երբ իրավապահ մարմինները գնացել էին Վարդան Պետրոսյանի տուն նրան ձերբակալելու համար:
«Քրեական դատավարության օրենսգրքի 130 հոդվածում 1-ին մասում հստակ նշված է, թե որ դեպքում կարելի է մարդուն ձերբակալել: Կա երկու պայման՝ առաջինը երբ հայտնի չէ անձի գտնվելու վայրը, երկրորդ պայմանը՝ երբ անձը այլ տեղանքում է: Եթե առկա է այս պահանջներից մեկը, թող ասեն դա որն է, և մենք հանրությանը ներկայացնենք ու հասկանանք, թե օրենքի որ տառով են առաջնորդվել»,- ասաց նա։
«Իրավաբանական կրթություն ունենալ պարտադիր չէ հասկանալու համար, որ երկու պահանջներն էլ առկա չեն: Հետևաբար, ձերբակալումը ապօրինի է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանն իր ավտոմեքենայով Կոտայքի մարզում բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով երկու երիտասարդ էին զոհվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ