14:26 , 8 նոյեմբեր, 2013
Երկու օր հետո Արարատում քաղաքապետի ընտրություններ են։
Դրական է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված չէ, բայց կտրականապես չեմ ընդունում պնդումը, որ ԲՀԿ թեկնածուի հաղթանակը պրովինցիալ մի քաղաքում մահացու հարված կլինի Սերժ Սարգսյանի իշխանության համար։
Ի վերջո, խոսքը տեղական մի ընտրության մասին է, որի մրցակցությունն ապահովում են տեղական երկու կլանի ներկայացուցիչ՝ իրենց վարչական և ֆինանսական ռեսուրսներով, առանց լուրջ ծրագրային բաղկացուցիչի։
Երբ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով «վիզ» է դնում իր թեկնածուի հաղթանակի համար, իսկ ընդդիմությունն Արարատը շփոթում է Ավարայրի հետ՝ կորչում են արարատցու հոգսն ու քվեն։