13:54 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր ԱՄՆ-ում կկայանա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում հանդես կգա նաև երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (39-5-1, 28 նոկաուտ):
Դարչինյանի հակառակորդը կլինի 4 քաշային կարգելում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրը (31-2-0, 20 նոկաուտ):
«Բոլորը գիտեն, որ այս մենամարտին երկար եմ սպասել: Մի քանի անգամ այն չեղյալ էր համարվել, բայց այս անգամ ամեն ինչ կարգին է: Շնորհակալ եմ Աստծուն, Top Rank-ին և HBO-ին՝ այս մենամարտը կազմակերպելու համար:
Վստահ եմ ուժերիս և մոտիվացված: Դուք կտեսնեք՝ որքան հզոր եմ և որքան լավ եմ նախապատրաստվել մենամարտին»,- հայտարարել է Դարչինյանը: