Ուրի՞շ երկիր կա, որտեղ ԱԳՆ-ը սենց անմեղսունակ վիճակում գտնվի


13:34 , 8 նոյեմբեր, 2013

Էս մեր արտգործնախարար Նալբանդյան Էձիկը, ոնց որ лягушка путешевственница-ն լինի. կլոր տարի ֆռֆռում ա: Հիմա էլ գնացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին, որտեղ նա, ինչպես միշտ, կարևորել է եսիմինչի դերը՝ եսիմինչում:
Այ տղա, կլինի՞ դու տենց պարտաճանաչ զբաղվես ավելի կարևոր ու օրհասական արտաքին քաղաքական խնդիրներով:
Օրինակ, արդեն ինչքան ժամանակ ա Ադրբեջանը էն գերի երեխուն բաց չի թողնում, մի հատ հայտարարությամբ հանդես եկե՞լ ես էդ կապակցությամբ: Մեռան Շամփշադինն ու Իջևանի կողմերը գնդակոծելով, մի անգամ գոնե հավես արեցի՞ր անդրադառնալ այս հարցին: Ընդհանրապես, մի անգամ գոնե հանրօգուտ բան արե՞լ ես պաշտոնումդ, թե՞ մենակ Տուվալուներով, Եվրոպաներով ու այլ սիրուն ու էկզոտիկ տեղերով ֆռֆռալու մեջ ես տեսնում պարտականությունդ: Էլ չասեմ, թե մեր՝ հարկատուներիս վրա ի՜նչ փողեր են նստում քո զբոսանքները:
Ֆրանկոֆոնիս տեսեք, սաղ դորդուբեշ էր արել արտաքին դիվանագիտական դաշտում, հիմա ֆրանկոֆոն ա տռռցնում: Տեսնես, էլ ուրիշ երկիր կա՞, որտեղ կարևոագույն պետական մարմին հանդիսացող ԱԳՆ-ը սենց անմեղսունակ վիճակում գտնվի: