13:18 , 8 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Այս գիշեր համացանցում հայտնվել է սկանդալային մի տեսանյութ, որում դպրոցականները ծեծում ու նվաստացնում են իրենց համադասարանցի մի աղջկա: Այս մասին հայտնում է «НТВ» հեռուստաընկերությունը:
Կադրերում երևում է, ինչպես են դպրոցական աղջիկները հերթով քաշում համադասարանցու մազերից, իսկ վերջինս ձեռքերով փակում է դեմքը:
Կարճ ժամանակում այս տեսանյութն արդեն հավաքել է 3000 դիտում:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունենում Բաշկորտաստանի Հանրապետության Բայմակ քաղաքի դպրոցներից մեկում:
Տեսանյութը դիտած մարդկանց մի մասը ճանաչել է տեսանյութի «հերոսներին» ու մեկնաբանություններում տեղադրել դեռահասների անձնական էջերը սոցցանցերում: Ավելի ուշ` դրանք ջնջվել են:
Ամենայն հավանականությամբ, շուտով տեսանյութը կհայտնվի նաև իրավապահների ուշադրության կենտրոնում: