Հայաստանը խոշոր տուգանքներ է մուծելու՝ արգելված խթանիչներ օգտագործելու համար. ծանրամարտ


13:06 , 8 նոյեմբեր, 2013

Armsport.am-ը գրում է.

Հայտնի է, որ հայ 6 ծանրորդներ հայտնվել են 2013թվականի ընթացքում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված մարզիկների ցանկում:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խոշոր տուգանքներ է սահմանել այն երկրների համար, որոնք որակազրկված մարզիկներ ունեն:

Ղազախստանը, որի 8 ներկայացուցիչներ օգտագործել են արգելված խթանիչներ, մուծելու է 500.000 ԱՄՆ դոլար տուգանք: Երկրորդ տեղում Հայաստանն է, որի տուգանքի չափը կազմելու է 150-ից 200 հազար դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ