12:28 , 8 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
«Շանթի հեղափոխության» արդյունավետության հետ կապված՝ լուրջ կասկածներ ունի Հանրային խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ։ Ըստ նրա՝ «Շ.Հարությունյանի բուն նպատակը գուցե հեղափոխություն անելը չէր։
Կարծում եմ՝ դա հեղափոխական գործունեություն չէր, հաշվենկատ ծրագրված գործողություն չէր՝ ավելի շուտ հուսահատ քայլ էր. երբ մարդը անելանելի վիճակում է՝ ելք չի տեսնում ստեղծված իրավիճակից եւ որեւէ ձեւով, թեկուզ ինքնահրկիզման միջոցով, փորձում է ուշադրություն հրավիրել իր (այս դեպքում՝ երկրում գոյություն ունեցող) խնդիրների վրա»։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, «անձամբ ես այն կարծիքին եմ, որ ոստիկանությունը բավական զգույշ, բայց հետեւողականորեն կատարեց իր գործառույթները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ