Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածության ձեռք բերումը կարևոր քայլ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար


11:52 , 8 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

ԵԱՀԿ պատասխանատվության գոտում գտնվող «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ կան: Այսպիսի կարծիք է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով կարևոր քայլ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածության ձեռք բերումը: «Մենք քննարկումներ ենք իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ: Ներայումս մենք աշխատում ենք այն բանի վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հուսով եմ, որ մինչև նոյեմբերի վերջ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասել է նա:

«ԵԱՀԿ առաջադրանքը կայանում է նրանում, որ օժանդակի կողմերի մտադրությունը շարժվել քաղաքական կարգավորման ուղղությամբ և չքննարկել այլ այլընտրանքներ»,- ընդգծել է Զանիերը: