Ջոկովիչը հաղթեց Դել Պոտրոյին


11:33 , 8 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Լոնդոնում շարունակվում է թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը: B խմբում Նովակ Ջոկովիչը Ֆեդերերից հետո հաղթեց նաեւ իր մյուս հիմնական մրցակցին՝ Խուան Մարտին դել Պոտրոյին 6-3, 3-6, 6-3 հաշվով: Այժմ Նովակն ունի 2 հաղթանակ: 

Ֆեդերերն իր հերթին 6-4, 6-3 առավելության հասավ Ռիշար Գասկեի նկատմամբ: Վերջին տուրում Ջոկովիչը կխաղա Գասկեի դեմ, իսկ Ֆեդերերն ու Դել Պոտրոն կվիճարկեն խմբից դուրս գալու երկրորդ ուղեգիրը: