Սումո մարզաձևով զբաղվող ամենածանր մարզիկները (լուսանկարներ)


11:26 , 8 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Սումո մարզաձևով զբաղվող ամենածանր մարզիկների շարքում է ամերիկացի Էմանուել Յաբրաուխը, ով իր ակտիվ գործունեության ընթացքում ունեցել է 390 կգ քաշ: Վերջինս Ժոզե Լուիզ Գարզայի մահից հետո գլխավորում է ռեկորդակիրների ցանկը:

Պրոֆեսիոնալ մարզիկների ցանկում ամենածանր քաշն ունեցել է Սալևաա Ֆուաուլի Ատիսաոն. վերջինիս քաշը տարբեր մրցումների ժամանակ հասել է մինչև 302 կգ -ի: Սակայն այս մարզիկն իր կարիերան ավարտել է 1997-ին:

Ներկայումս ամենածանր մարզիկը համարվում է Օրորա Սատոսին, ով 2012թ. կշռում էր 273 կգ: