Ս.Մինասյան. Մինսկի խումբը մեծ ակնկալիքներ չունի Սարգսյան-Ալիև հանդիպումից


11:17 , 8 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Ալիևը վերջին հանդիպմանը հաջորդել են բազմաթիվ իրադարձություններ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ինչպես նաև` Հայաստանում և Ադրբեջանի կայացած նախագահական ընտրությունները: Նախագահների միջև նոր հանդիպումը նախատեսված էր դեռ հունիս-հուլիս ամիսներին, սակայն հետաձգվում էր Ալիևի խնդրանքով, քանի որ նա պատրաստվում էր նախագահական ընտրությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպմանն ու ղարաբաղյան գործընթացի ներկա փուլին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տեղի ունենա Սերժ Սարգսյանի և Ւլհամ Ալիևը հանդիպումը, սակայն Մինսկի խմբի համանախագայները որևէ կոնկրետ ակնկալիքներ չունեն այդ հանդիպումից»,- ասաց Ս. Մինասյանը:

Քաղաքագետը նշեց, որ բանակցային գործընթացի դինամիկան պահպանվելու է և բավականին երկար ժամանակ ականատես ենք լինելու «բանակցություններ՝ բանակցությունների համար» գործընթացին:

«Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրությունները ավարտվել են, և նախագահներն այժմ ազատ են ներքաղաքական կոնտեքստից»,- նշեց բանախոսը:

Ս. Մինասյանը նշեց, որ ադրբեջանական կողմը Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ պետք է համոզվի, որ ղարաբաղյան հարցի ռազմական լուծում գոյություն չունի և պետք է զերծ մնա մաքսիմալիստական պահանջներից: