11:10 , 8 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր անակնկալ այցով լինելու է Ժնևում, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
NBC-ի տեղեկություններով՝ Քերիի այցը Ժնև, որտեղ Իրանը բանակցություններ է վարում միջնորդ «վեցյակի» հետ, նշան է այն բանի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության գալ միջուկային խնդրի շուրջ, ինչը պատմական քայլ կլինի վերջին 35 տարիների պատմության ընթացքում։
Ժնևում շարունակվում են Իրանի միջուկային հարցով միջնորդ «վեցյակի» և Իրանի բանակցությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ