Մի փունջ ժպիտ


10:53 , 8 նոյեմբեր, 2013

Խմույթ-ասույթներ

Մարդիկ, ովքեր մտածում են, որ պետք է շատ խմել, և նրանք, ովքեր մտածում են, որ պետք է քիչ խմել, նմանվում են մի բանում` խմել պետք է:

***
Տվեք հենման կետ, և ես կենաց կասեմ:

***
Գինու մեջ ճշմարտություն կա, գարեջրի մեջ` ուժ, ջրի մեջ` բակտերիաներ:

***
Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Ապրում ես` ուզում ես խմել, խմեցիր` ուզում ես ապրել:

***
Պարապությունից միայն հիմարներն են խմում, խելոք մարդիկ միշտ էլ պատճառ գտնում են:

***
Օղին ժողովրդի թշնամին է, բայց մեր ժողովուրդը թշնամիներից չի վախենում:

***
Այն, ինչ կարող ես խմել այսօր, մի թող վաղվան:

***
Լավատեսը մի բաժակ օղու մեջ տեսնում է 40 տոկոս սպիրտ, իսկ հոռետեսը` 60 տոկոս ջուր:

Միայն հայերը

- Միայն հայ վաճառողներն են, որ երբ ասում ես` «2 կիլոգրամ խնձոր կշռիր», ասում են` “Վայ, 3 կիլո եղավ, ոչի՞նչ»: Գնողն էլ ամոթից ասում է`«Տուր»:
- Միայն հայ տղաներն ունեն «ախպեր», «լավ ախպեր», «հարգովի ախպեր», «լավ ախպոր լավ ախպեր», «լավ ախպոր, հարգովի ախպեր»:
- Միայն հայերը կարող են հրապարակային «ձեռ առնել» իրենց ազգի թերությունները:
- Միայն հայերը կարող են չաթում նույն մարդու հետ և՛ անհատական խոսել, և՛ բոլորին տեսանելի նամակով:
- Միայն հայ աղջիկները կարող են երթուղայինից իջնելիս իրենց հագած կարճ բլուզը քաշել ներքև… Թե որ պիտի քաշես, ինչու ես հագել:
- Միայն հայերն են սոխն ու կարտոֆիլը փռում պատշգամբում:
- Միայն հայերն են առևտուր անելիս ասում` «Սրանք իմ վերջին փողերն են, կտա՞ս, թե գնամ»: