ԱՄՆ-ում աշակերտուհին հրաժարվել է մասնակցել վազքի մրցույթին՝ «սատանայի թվի» պատճառով


10:20 , 8 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կենտուկի նահանգի Ուայթլի շրջանի ավագ դպրոցի աշակերտուհիներից մեկը՝ Կոդի Թեքերը, հրաժարվել է իր թիմին օգնել՝ հաղթելու վազքի մրցույթին: Կրոնական դաստիարակություն ստացած աղջիկը հրաժարվել է կրծքին փակցնել 666 համարը, որը շատ քրիստոնյաներ համարում են «սատանայի թիվ»:

Աշակերտուհին երկար ժամանակ աշխատել է մրցավարներին համոզել փոխել համարը, սակայն ապարդյուն, քանի որ դա դեմ է մրցույթի կանոնակարգին:

«Ուղղակի դժվար է հավատալ, որ քեզ առաջարկում են մարմնիդ փակցնել «երեք վեց»: Ես չեմ ցանկանում այդ թվի հետ որևէ ընդհանուր բան ունենալ»,- Թեքերի խոսքերը մեջբերել է Daily News թերթը: