Տրիպոլիում փողոցային մարտերի հետևանքով կան զոհ ու վիրավորներ


10:05 , 8 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում փողոցային մարտերի հետևանքով զոհվել է մեկ հոգի, առնվազն 12–ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է Reuters–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրիպոլիում փողոցային մարտեր ենընթանում՝ զենիթային զենքերով ու նռնականետերով։