09:45 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:
Տեղեկությունների համաձայն` ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե ֆրանսիացիները չանցնեն աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլ: Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում բացասական է Դեշամի նկատմամբ տրամադրվածությունը:
Հիշեցնենք` Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի առաջին թիմում մարզչական աշխատանք է սկսել ընթացիկ մրցաշրջանի սկզբից: «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բազմիցս նշել է, որ ապագայում Զիդանին տեսնում է մադրիդյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում: