Հարսանիքի հյուրերը համտեսել են նորապսակների կտրված գլուխների տեսքով տորթը. ՖՈՏՈՇԱՐՔ


03:51 , 8 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տեխասցի երիտասարդ զույգը հարսանիքի ժամանակ հյուրերին առաջարկել է համտեսել տոնական տորթ, որը պատրաստվել է նրանց կտրած գլուխների տեսքով` հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:

Հարսնացու Նատալի Սայդսերֆը, ով հրուշակեղենի սեփական խանութ ունի, որոշել է անակնկալ մատուցել սարսափ ֆիլմերի սիրահար ամուսնուն` Դևիդին: 

Նատալին խոստովանել է, որ ինքը սիրում է «ռեալիստական» քաղցրավենիքներ պատրաստել: Հերթական անգամ սարսափ ֆիլմ դիտելիս` նրա գլխում հիանալի միտք է ծագել` հարսանեկան տորթը պատրաստել կտրած գլուխների տեսքով: Նրա ապագա ամուսինը մեծ ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը:

Նման տորթ պատրաստելու համար պահանջվել է 40 ժամ: Հյուրերը զարմացել և հիացել են այս գաղափարով, քանի որ նախօրոք չեն իմացել դրա մասին: